Բլագդենը սկսել է երգել 13 տարեկան հասակից` հաճախել է տարբեր երգչախմբեր, ունեցել է սեփական ռոք խումբ[1]։ Նա սովորել է Աունդուլի դպրոցում ու կրթաթոշակ է ստացել` դերասանի վարպետությունից[2] և դպրոցի թատրոնում խաղացել է այնպիսի դերեր, ինչպիսիք են Պեկարը` «Անտառի մեջ» մյուզիքլում (անգլ.՝ Into the Woods) ու Մարկը` «Արվեստ»-ում (անգլ.՝ 'Art')[3]։ Ինչպես նաև նա Աունդուլում եղել է ազգային երիտասարդական թատրոնի անդամ (անգլ.՝ National Youth Theatre) և ընդգրկվել է այն չորս ուսանողների մեջ, որոնց պետք է մասնակցեին Յան Մաքկելենի վարպետության դասերին[4]։ Դպրոցը ավարտելուց հետո նա դերասանական վարպետության մեջ հմտանում է Գիդհոլլի երգի ու թատրոնի պետական դպրոցում (անգլ.՝ Guildhall School of Music and Drama), որը ավարտում է 2011 թվականին[5]։